Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում խուզարկություն են անցկացրել

21.08.2013, 19:25
Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական աշխատակազմի կենտրոնակայանում օպերատիվ–քննչական գործողություններ են անցկացվել նորմերի խախտումով և մաքսային ծառայության աշխատակիցներին անհայտ նպատակով, չորեքշաբթի «Փրայմին» է հայտնել ԴՄԾ պաշտոնական ներկայացուցիչը։
ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում խուզարկություն են անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական աշխատակազմի կենտրոնակայանում օպերատիվ–քննչական գործողություններ են անցկացվել նորմերի խախտումով և մաքսային ծառայության աշխատակիցներին անհայտ նպատակով, չորեքշաբթի «Փրայմին» է հայտնել ԴՄԾ պաշտոնական ներկայացուցիչը։

«Այսօր 12։00–ին Դաշնային մաքսային ծառայության կենտրոնական աշխատակազմի կենտրոնակայանի տարածք չարտոնված ներթափանցում է կատարվել Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի օպերատիվ–քննչական խմբի կողմից»,– ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նպատակը, հանուն որի ժամանել էր խումբը, մեզ հայտնի չէ»,– նշել է ԴՄԾ աշխատակիցը։

Նմանատիպ անօրինական գործողություններ են ներկայում կատարվում նաև Վնուկովոյի մաքսակետում, ավելացրել է զրուցակիցը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ԴՄԾ–ում խուզարկություններն անցկացվում են Ռուսաստանի ԴՄԾ կենտրոնական փորձագիտաքրեագիտական մաքսային վարչության քրեագիտության բաժնի պետ Վլադիմիր Մակարենկոյի գործով, ով կասկածվում է խարդախության մեջ։

Օգոստոսի սկզբին Մոսկվայի մաքսատան ղեկավարության դեմ լիազորությունների չարաշահման մասին գործ էր հարուցվել։ Քննության վարկածով, իր ծառայողական ցուցանիշները բարձրացնելու համար Ռուսաստանի ԴՄԾ ԿՄՎ Մոսկվայի մաքսատան առաջին տեղակալ և պետի տեղակալ Ալեքսեյ Պավլովը և մաքսային ծառայության փոխգնդապետ Իգոր Սիրոտկինը, ինչպես նաև նույն մաքսատան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ալեքսեյ Միտրոխինը կազմակերպել են կեղծված իրերի մատակարարում գոյություն չունեցող ուղարկողից և իրենք էլ բացահայտել են խախտումը, այնուհետև իրենց և մի քանի այլ աշխատակիցներին ավելի քան 182 հազար ռուբլու պարգևավճար են դուրս գրել։ -0-