Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել փուչիկների պայթյունից տուժած 124 անձանց

08.05.2012, 08:39
Երևանի կենտրոնում գազով լցված փուչիկների պայթյունից տուժած 124 անձանց անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել փուչիկների պայթյունից տուժած 124 անձանց
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում գազով լցված փուչիկների պայթյունից տուժած 124 անձանց անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում պայթել էին գազով լցված փուչիկները: Պայթյունի արդյունքում հիվանդանոցներ էին տեղափոխել 154 մարդու:

«Անհրաժեշտ հոգեբանական օժանդակությունը ցուցաբերվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց Հունանյանը:

Նա տեղեկացրեց, որ վերջին տվյալներով՝ հիվանդանոցում են գտնվում 75 տուժածներից, որոնցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են:

Որոշ անձանց համար պլաստիկ վիրահատության անհրաժեշտության մասին խոսելիս՝ մամուլի քարտուղարը նշեց, որ նման հարցով իրենց դեռ չեն դիմել:

«Թե որքանով է նպատակահարմար վիրահատությունը, կորոշեն բժիշկները, ամեն դեպքում վիրահատությունները կանցկացվեն անվճար Առողջապահության նախարարության աջակցությամբ»,- ասաց Հունանյանը:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:--0--