Գիշերը ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
08:40 19.01.2023