Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի հյուսիսի գյուղերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 25 քաղաքացի անօթևան է մնացել. ԱԻՆ

25.11.2013, 13:20
Հայաստանի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի երկհարկանի փայտյա շինությում բռնկված հրդեհի հետևանքով 25 քաղաքացի անօթևան է մնացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։
Հայաստանի հյուսիսի գյուղերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 25 քաղաքացի անօթևան է մնացել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի երկհարկանի փայտյա շինությում բռնկված հրդեհի հետևանքով 25 քաղաքացի անօթևան է մնացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

«Նոյեմբերի 24-ին երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ  հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում, այնտեղ տուն է այրվում։ Դեպքի վայր մեկնած չորս մարտական հաշվարկները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ, նրանց հաջողվել է մարել այն կեսգիշերին մոտ», – տեղեկացվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհից այրվել է վեց բնակարան` 300 ք.մ. ընդհանուր մակերեսով, ինչի հետևանքով անօթևան է մնացել 25 մարդ։ Նրանք վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան:

Հրդեհի պատճառները ճշտվում են։–0–