Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մեկ օրվա մեջ 2–րդ ողբերգական դեպքը. Հայաստանի զորամասերից մեկի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

17.03.2022, 15:20
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով
Մեկ օրվա մեջ 2–րդ ողբերգական դեպքը. Հայաստանի զորամասերից մեկի տարածքում 19–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՊՆ–ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։–0–