Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Երեք զոհ` Արագածոտնի գերեզմանատանը տեղի ունեցած հրաձգության հետևանքով

01.08.2017, 12:45
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Երեք զոհ` Արագածոտնի գերեզմանատանը տեղի ունեցած հրաձգության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել։

ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: 

Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում:-0-