Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

30.06.2020, 16:07
Հայաստանում 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 3–4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ», ,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–