ԱՆ. բուժհաստատություն է դիմել 46 քաղաքացի, որից 6–ը` ոստիկան
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ժամը 16։30 դրությամբ բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։
Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել:
«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ։
Նրանցից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
«Նշենք, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար», – հայտնում են գերատեսչությունից ու ավելացնում, որ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:33 16.04.2018