Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

«Ալֆա» խմբի Հայաստան ժամանման լուրերը հերքվել են

20.07.2016, 10:50
Ոստիկանները հերքել են լուրերն այն մասին, թե Հայաստան է ժամանել «Ալֆա» ռուսական հատուկ ստորաբաժանումը, չորեքշաբթի տեղեկացրել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հղում անելով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։
 «Ալֆա» խմբի Հայաստան ժամանման լուրերը հերքվել են

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանները հերքել են լուրերն այն մասին, թե Հայաստան է ժամանել «Ալֆա» ռուսական հատուկ ստորաբաժանումը, չորեքշաբթի տեղեկացրել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հղում անելով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։

«ԳԱԼԱ» հեռուստաալիքն ավելի վաղ հրապարակել էր զինված խմբի մասնակից Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն այն մասին, թե իբր ՊՊԾ գնդի շենքի ազատման հատուկ գործողությունների համար Հայաստան է ժամանել 65 մարդուց բաղկացած «Ալֆա» խումբը։

«Երևանի ոստիկանապետը պաշտոնապես հայտարարեց, որ նման բան չկա, և նա դա երաշխավորում է», – ասաց Փաշինյանը` դիմելով ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում հավաքված ցուցարարներին։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան 200 մարդու։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Նախօրեին երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել են ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում` պահանջելով չթույլատրել գրոհ զավթած շենքի անձանց նկատմամբ։ –0–