Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ԱԳՆ–ն պարզել է հայ դիվանագետների մասին տեղեկատվությունը Դամասկոսում գրանցված հրաձգության կապակցությամբ

21.08.2017, 10:28
Օգոստոսի 20–ին ահաբեկիչները հրաձգություն են կազմակերպել Դամասկոսում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
ՀՀ ԱԳՆ–ն պարզել է հայ դիվանագետների մասին տեղեկատվությունը Դամասկոսում գրանցված հրաձգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ դիվանագետները չեն տուժել հրթիռային հրաձգության հետևանքով, որն ահաբեկիչներն իրականացրել են Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի ժամանակ, նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան էջում։

Կիրակի` օգոստոսի 20–ին, ահաբեկիչները հրաձգություն են կազմակերպել Դամասկոսում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Հրաձգության հետևանքով կան զոհեր։

«Նախնական տվյալներով` տուժածների շրջանում հայեր չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արդյունաբերական ապրանքների 59–րդ միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է Դամասկոսում օգոստոսի 17–ին։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են տարատեսակ սարքավորումներ, մեքենաներ, հատուկ տեխնիկա, շինարարական նյութեր, լայն սպառման ապրանքներ և այլն։ Սիրիական պատերազմից առաջ ցուցահանդեսը համարվում էր ամենահինն ու խոշորագույններից մեկը մերձարևելյան տարածաշրջանում։–0–