ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը Փարիզի ահաբեկչությունները բնութագրել է «որպես գրոհ` իրականացված համայն մարդկության վրա»
14.11.2015,
14:01
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատաունը հայտարարություն է տարածել Twitter–ի իր էջում նախօրեին ուշ երեկոյան Փարիզում գրանցված մի շարք ահաբեկչությունների կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատաունը հայտարարություն է տարածել Twitter–ի իր էջում նախօրեին ուշ երեկոյան Փարիզում գրանցված մի շարք ահաբեկչությունների կապակցությամբ։
«Այս գրոհը կազմակերպված է ոչ միայն Փարիզի, այլ համայն մարդկության և համընդհանուր արժեքների վրա», – նշվում է ԱՄՆ–ի դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև իր զորակցությունն է հայտնել ֆրանսիացիներին` նշելով, որ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն։
«Մենք միասին կհաղթահարենք։ Երբեք չենք կոտրվի։ Կպատասխանենք», – նշվում է դիվանագիտական առաքելության էջում։
Նախօրեին ուշ երեկոյան Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ են գրանցվել։ Նախնական տվյալներով` զոհվածների թիվը հասել է 153–ի, ավելի քան 200 մարդ վիրավոր է։–0–