ՀՀ սահմանին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի հայ–թուրքական սահմանին։
Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ռուս սահմանապահները Գյումրու սահմանային ջոկատի հատվածում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու, ով փորձում էր հաղթահարել ինժեներական–տեխնիկական արգելապատնեշները։
Ստուգման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում եղել են պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելապատնեշների լուսանկարներ և տեսանյութեր։
Սահմանախախտն օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են համալիր գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–