Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

ՀՀ սահմանին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

02.08.2018, 10:20
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի հայ–թուրքական սահմանին։
ՀՀ սահմանին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի հայ–թուրքական սահմանին։ 

Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ռուս սահմանապահները Գյումրու սահմանային ջոկատի հատվածում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու, ով փորձում էր հաղթահարել ինժեներական–տեխնիկական արգելապատնեշները։

Ստուգման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում եղել են պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելապատնեշների լուսանկարներ և տեսանյութեր։ 

Սահմանախախտն օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Իրականացվում են համալիր գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–