ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Աբրահամյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում», – նշվում է ցավակցական հեռագրում։

Իտալիայի երկրաշարժի զոհերի թվում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա. ԱԻՆ>>

Oգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:08 25.08.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×