Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել
01.08.2017,
13:25
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի, /ԱՌԿԱ/. Այսօր՝ օգոստոսի 1-ին, հայ- ադրբեջանական սահմանին Իջևանի սահմանագոտում հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանը:
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նախնական տեղեկություններով՝ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից։
«Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության է: Նա տեղափոխվել էր Իջևանի բժշկական կենտրոն, սակայն այս պահին տեղափոխում են Երևան»,-ասաց նա: -0-