Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում

08.02.2017, 12:02
Հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, չորեքշաբթի հանրապության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 9–12–ը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կանխատեսվում է թույլ ձյուն։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9–ի գիշերը կբարձրանա 2–4 աստիճանով, իսկ 10–ին Լռոիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5–7 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրը սպասվում է ամպամած եղանակ, ջերմաստիճանը գիշերը կկազմի -8...-10, ցերեկը` 0...-2։–0–