Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ի՞նչ պայմաններում է մահացել զինվորը. հարուցվել է քրգործ

31.07.2017, 14:09
Նախնական տվյալներով՝  զինծառայողը մահացու մարմնական վնասվածք է ստացել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Ի՞նչ պայմաններում է մահացել զինվորը. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ:
 

Կոմիտեի մամուլի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝  զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի ( Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասով:

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:-0-