Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ինդոնեզիայում 9–10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կա 91 զոհ

06.08.2018, 14:36
9–10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում. կա 91 զոհ։
Ինդոնեզիայում 9–10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կա 91 զոհ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, օգոստոսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 15:46-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.270 և արևելյան երկայնության 116.460 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:

«Ըստ «Reuters» լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով կա 91 զոհ և 200-ից ավելի վիրավոր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–