Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

12.12.2017, 16:26
Իրանում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել։
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի դեկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Նախնական տվյալներով` զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:–0–