Իսպանիայի ափամերձ տարածքում հզոր երկրաշարժ է գրանցվել
25.01.2016,
12:43
6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իսպանիայի ափամերձ տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. 6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իսպանիայի ափամերձ տարածքում, հաղորդում է ԱՄՆ–ի երկրաբանական ծառայությունը։
Ինչպես հաղորդում է gazeta.ru–ն, հղում անելով Reuters–ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մալագա իսպանական քաղաքից 162 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի խորությունը 33 կմ է։
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում։ –0–