Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

«Նաիրիտի» հրդեհի հետևանքով դեռ ոչ ոք բժշկական օգնության համար չի դիմել

28.08.2017, 15:48
«Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
 «Նաիրիտի» հրդեհի հետևանքով դեռ ոչ ոք բժշկական օգնության համար չի դիմել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/.«Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ 

««Նաիրիտ» գործարանում հրդեհից տուժողներ Հայաստանի հիվանդանոցներ չեն տեղափոխվել։ Դեռ ոչ ոք բժշկական օգնության համար չի դիմել»,–ասել է Հայթայանը։ 

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, երկուշաբթի ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։

Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

«Նաիրիտ» գործարանը պարապուրդի մեջ է 2010 թվականից։ Գրեթե վեց տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը քիմհսկայի նախկին աշխատողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան ասել է, որ գործարանը կվերագործարկվի, երբ ներդրող հայտնվի։ -0-