Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտ իրարանցման պատճառը զինված անձանց կողմից արձակված կրակոցներն են

19.07.2016, 21:07
Երևանում ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտ իրարանցման պատճառը զինված անձանց կողմից արձակված կրակոցներն են։
ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտ իրարանցման պատճառը զինված անձանց կողմից արձակված կրակոցներն են

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտ իրարանցման պատճառը զինված անձանց կողմից արձակված կրակոցներն են։

Ցուցարարները, որոշելով, որ սկսվել է գրոհ, փորձել են անցնել ոստիկաններից կազմված շղթան։ Ավելի ուշ պարզվեց, որ օդ են կրակել գնդի շենքը զավթած անձինք։

Խմբի անդամներից մեկը` Վարուժան Ավետիսյանը, հայտարարեց, որ իրենց վրա չեն հարձակվել։ Պարզվել է, որ շենքը զավթած անձինք մտածել են, թե ոստիկանությունը ցրում է ցուցարարներին և այդ պատճառով օդ են կրակել։

Ցուցարարներից ոմանք հարձակվեցին ոստիկանական մեքենայի վրա և սկսեցին ճոճել այն։ Ցուցարարներից մեկին բերման ենթարկեցին։

Ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։–0–