Պետական սահմանի ապօրինի հատման երկրորդ փորձը մեկ շաբաթվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, ով փորձում էր ապօրինի կերպով հատել հայ–իրանական սահմանը, հաղորդում է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։
Սահմանապահները Հայաստանում չարագործի են ձերբակալել, ով «որոնում էր Սև ծով տանող ճանապարհը»>>
Այսպես «Ագարակ» հսկիչ–անցակետում (Սյունիքի մարզ) գիշերն անհայտ անձը Հայաստանից դուրս գալիս սահմանապահներին ներկայացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու անձնագիր։
«Փաստաթուղթը ստուգելիս պարզվել է, որ այն կեղծ է։ Անձնագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը փոխարինել է անձնագրի էջը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողը, ով բացահայտել է սահմանախախտին, կխրախուսվի ղեկավարության կողմից։
Ըստ գործող օրենսդրության` ձերբակալվածը փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ–ին `հետագա քննության համար։ –0–