Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վճարել է 2 մլն դոլար գրավը

24.07.2018, 16:30
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամի (մոտ 2 մլն դոլար) չափով սահմանված գրավը։
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վճարել է 2 մլն դոլար գրավը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամի (մոտ 2 մլն դոլար) չափով սահմանված գրավը։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, նրա խափանման միջոցը կփոխարինվի չհեռանալու մասին ստորագրությամբ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստացում) և 310.1-ին հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ 2018 թ.–ի հունիսի 27–ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հունիսի 28–ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:–0–