Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Շիրակում երկրաշարժ է գրանցվել

26.12.2018, 10:58
Շիրակում երկրաշարժ է գրանցվել։
Շիրակում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ:–0–