Վրաստանում հայկական ուղևորատար ավտոբուս է վթարվել. կան զոհեր և տուժածներ
07.09.2017,
11:07
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր` սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից 11 մարդ դիմել է բժշկական օգնության։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։–0–