Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանում բախումների հետևանքով բուժհաստատություն է դիմել 51 վիրավոր

21.07.2016, 10:39
Նախորդ գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների  հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան։
Երևանում բախումների հետևանքով բուժհաստատություն է դիմել 51 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների  հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն։ Այս պահի դրությամբ  տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», – նշվում է գերատսեչության հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի գիշերը ոստիկանները հաշված րոպեների ընթացքում ցրեցին ցուցարարներին ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ –0–