Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով` ինքնասպանություն է գործել
03.09.2018,
10:41
Սեպտեմբերի 2-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ–ն։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 2-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ–ն։
«Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկում, դեռևս ամբողջովին չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում։–0–