Ավազակային հարձակում է տեղի ունեցել Կիևյան փողոցում գտնվող գրավատան տնօրենի վրա

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Կիևյան փողոցում գտնվող գրավատան տնօրենի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 9–ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով, 2017 թվականի ապրիլի 9-ին ժամը 01:40-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված, մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել են ընկերության տնօրենի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել, ապա հափշտակել ընկերության դրամարկղում առկա գումարը, ինչպես նաև տնօրենի պարանոցի ոսկյա շղթան՝ իր խաչով, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (ավազակություն):

Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ:  

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:55 10.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×