Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Ավելի քան 50 մեքենա հայտնվել է խոշոր ՃՏՊ–ում Արարատի մարզում

20.12.2017, 13:10
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 մարդ հոսպիտալացվել է։
Ավելի քան 50 մեքենա հայտնվել է խոշոր ՃՏՊ–ում Արարատի մարզում
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 մարդ հոսպիտալացվել է։ 

Կայքի հաղորդմամբ, վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1,5 կմ։ Իսկ վարորդներն էլ նշում են, վթարի պատճառը ճանապարհի սառած լինելն է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–