Հայ զինվոր է մահացել ադրբեջանական կողմից արձակած կրակոցների հետևանքով
16.12.2013,
14:13
Պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը զոհվել է նախորդ շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակած կրակոցների հետևանքով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Պողոսյանը զոհվել է նախորդ շաբաթ օրը ադրբեջանական կողմից արձակած կրակոցների հետևանքով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ–ից ընդգծեցին նաև, որ այս միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ
ՀՀ ՊՆ–ից հիշեցրեցին, որ նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
«Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–