Բերման է ենթարկվել ԲՀԿ երևանյան գրասենյակներից մեկի ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարի Արթուր Մամոյանը երկուշաբթի ուշ երեկոյան բերման է ենթարկվել անօրինական զենք պահելու կասկածանքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը` հղում անելով ոստիկանության ներկայացուցչին։
Բացի այդ, հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, երեքշաբթի լույս գիշերը ստուգումներ են անցկացվել նաև ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում։ Որոշ տվյալներով, այնտեղից ոստիկանության բաժանմունք են տարվել մի քանի կանանց, ովքեր կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։
ԲՀԿ ևս մեկ պատգամավոր Ռուտամ Գասպարյանի տանը զննություն է կատարվել։ Ոստիկանները փնտրում էին պատգամավորի որդուն, ով ավելի վաղ կասկածվում է մարդու առևանգման մեջ։
Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։
Ոստիկանությունը հայտնում է, որ իրենց գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:17 17.02.2015