Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել. ԱՆ-ն հորդորում է պահածոները ճիշտ օգտագործել

01.02.2016, 15:18
Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել. ԱՆ-ն հորդորում է պահածոները ճիշտ օգտագործել
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում»,-ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ օգտագործումից մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուսափել  տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, դրանք օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:-0-