Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երեք հայ է զոհվել. ԱԳՆ

15.06.2015, 15:48
Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երեք հայ է զոհվել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատան ճշտված տվյալներին։

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երեք հայ է զոհվել. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երեք հայ է զոհվել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատան ճշտված տվյալներին։

«Բոլոր երեք զոհվածները Վրաստանի քաղաքացիներ են` Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թբիլիսիում շաբաթ լույս կիրակի գիշերը հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով և ուժեղ քամիով։ Այս ամենի հետևանքով վնասվել են բնակելի տները, ճանապարհները, ենթակառուցվածքային օբյեկտները։ Պաշտոնական տվյալներով` աղետի հետևանքով զոհվել է 12 մարդ, սակայն ԶԼՄ–ները շարունակում են հայտնել, որ զոհվածների թիվն ավելի մեծ է։ Անհետ կորած է համարվում ավելի քան 20 մարդ, մոտ 40 ընտանիք մնացել է անօթևան։ Ավերվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, որտեղից փախել են վայրի կենդանիները։ Նրանց մի մասը ոչնչացվել է։ Ջրհեղեղի հետևանքով ստացված վնասը, նախնական տվյալներով, կազմել է 22 մլն դոլար։ –0–