Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Երևանում վարորդը, վրաերթի ենթարկելով տղամարդու, դիմել է փախուստի. տուժածը մահացել է

09.12.2019, 11:52
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, վարորդը փախուստի է դիմել
Երևանում վարորդը, վրաերթի ենթարկելով տղամարդու, դիմել է փախուստի. տուժածը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, վարորդը փախուստի է դիմել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին ժամը 07:15-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու: 

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Կայքի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտեը) 2-րդ մասի րև 244 հովածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու մահացածի ինքնությունը: –0–