Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում

29.06.2017, 11:38
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում։
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Թուրքիա սահմանային գոտում։

Հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:–0–