Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Երկու մարդ է մահացել Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով. ԱԻՆ

28.12.2015, 11:15
Երկուշաբթի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Սարի թաղում, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Երկու մարդ է մահացել Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Սարի թաղում, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 28-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի շենքերից մեկում և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի տներից երկուսում, որոնցից մեկի երեք բնակիչները` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: 

Այրվել են երկու տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), մասնակի այրվել են նաև այլ տների տանիքները։

Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի:–0–