Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Գիշերը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. 2 մարդ մահացել է

04.02.2016, 10:39
Գիշերը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Արագած ավան-գյուղում։
Գիշերը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. 2 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գիշերը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Արագած ավան-գյուղում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով shamshyan.com կայքին, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ` մահացածներն են 40-ամյա Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։

Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքի հաղորդմամբ` ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան:–0–