Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Երևանի ծայրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած կինը մահացել է

11.02.2015, 11:27
Նախօրեին Երևանի ծայրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած կինը չորեքշաբթի մահացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Այրվածքների հանրապետական կենտրոնից։
Երևանի ծայրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած կինը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանի ծայրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած կինը չորեքշաբթի մահացել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Այրվածքների հանրապետական կենտրոնից։

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն`2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Այրվածքների հանրապետական կենտրոնից տեղեկացրեցին, որ երեխան բուժվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով)։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–