Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

18.04.2019, 13:39
Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։
Ինքնասպանության հասցնելը. հայտնի են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Վերջինս տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, կազմվել է քննչական խումբը, որը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

«Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:-0-