Պայթյուն Երևանի հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ
02.04.2018,
23:10
Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Դեռևս չպարզված պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ»-ում:
Ինչպես հայտնում է ականատեսը դեպքի վայրից, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների, պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Նախնական տեղեկություններով, պայթյունն առաջացել է գազաբալոնից:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է ութ տուժածների անունները` Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
ԱԻ նախարար Արթուր Տոնոյանի խոսքով, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն արդեն վերահսկելի է, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա այժմ վիրահատվում է:
Բոլոր տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։-0-