Պարզվել են «Արտաշի մոտ» սննդի օբյեկտի մոտակայքում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Պարզվել են «Արտաշի մոտ» սննդի օբյեկտի մոտակայքում հունվարի 21–ին տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։
Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Գարեգին Սաթումյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են «Արտաշի մոտ» սննդի օբյեկտի մոտակայքում՝ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
Հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» սննդի օբյեկտի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Սաթումյանն աշխատում է8 «Արտաշի մոտ» օբյեկտում՝ որպես գանձապահ։
Սպանության փորձ «Արտաշի մոտ» ռեստորանում>>
Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Գ.Սաթումյանին դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։
Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հունվարի 22-ին որոշում է կայացրել՝ Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանության փորձ՝ խուլիգանական դրդումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ա.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:12 25.01.2016