Հայ պատգամավորը հաստատել է, որ Պերմյակովը Հայաստանում է

Հայ պատգամավորը հաստատել է, որ Պերմյակովը Հայաստանում է

ՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախօրեին Գյումրիի բողոքի ցույցի մասնակիցներին հավաստիացրել է, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է վեց մարդու սպանության մեջ, Հայաստանում է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Ցուցարարները, ովքեր պահանջում են Պերմյակովին հանձնել հայկական կողմին, հայտնել են, որ ցանկանում են համոզվել, որ մեղադրյալին դուրս չեն բերել Ռուսաստանից։

Դրա համար ռուսական ռազմակայն են այցելել Մարտուն Գրիգորյանը և ակցիայի մասնակիցներից մեկը` Կարեն Պետրոսյանը։

Խորհրդարանականը հավաստիացրել է, որ իրենք տեսել են Պերմյակովին խցում, կայանի տարածքում։

«Մեզ ուղեկցեցին մինչև խուց, որտեղ մենք նրան տեսանք դեմքով դեպի դուռը կանգնած»,– ասաց Գրիգորյանը։

Նա ավելացրեց, որ պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի քննչական կոմիտեի պետի տեղակալը։
 
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ հանձնաժողովը` գերատեսչության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ միջադեպի քննության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ–ն ևս հայտարարել է, որ ՌԴ–ի իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն, «որպեսզի այս ողբերգության մեղավորները ենթարկվեն ամենադաժան պատասխանատվության»։.-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:47 16.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×