ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

«Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից Կազան էր ուղևորվում, կործանվել է Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Նախնական տվյալներով` ավիավթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ և 44 ուղևոր։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:52 18.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×