Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Երևանի սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. Ոստիկանություն

11.10.2013, 16:32
Ուրբաթ Երևանի սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, նշվում է ոստիկանության կայքում։
Երևանի սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Երևանի սննդի քոլեջի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, նշվում է ոստիկանության կայքում։

Հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-ին «Երևան» բժշկական կենտրոնից  ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող քոլեջի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։  

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունն առաջացել է քոլեջի բակում՝ Կնյազ Հ.-ի կողմից շինարարական աղբը այրելու հետևանքով»,– նշվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն,  «դեմքի վերին ծնոտի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա Կնյազ Հ.-ն, ժամը 10.15-ին՝  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, «ձախ ականջի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1997 թ. ծնված Մանուկ Մ.-ն, իսկ ժամը 10.55-ին՝ «աջ ազդրի միջին 3-ականի ծակված վերք» ախտորոշմամբ՝ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. ծնված Արամ Մ.-ն:

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: –0–