Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Ռուս սահմանապահները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, ով հատել է հայ-թուրքական սահմանը

17.06.2016, 17:08
ՀՀ–ում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, որն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը։
Ռուս սահմանապահները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, ով հատել է հայ-թուրքական սահմանը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Անգոլայի քաղաքացու, որն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը, հաղորդում է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, սույն թվականի հունիսի 15-ին իրավախախտը, լողալով, հատել է սահմանին գտնվող Արաքս գետը, ապա, օգտագործելով հատուկ գիտելիքներ, անցել է ազդանշանային համալիրի միջով և մի քանի տասնյակ մետր շարժվել սահմանի երկայնքով` փորձելով թաքցնել հետքերը:

Որոշ ժամանակ անց օրինախախտը փորձել է ավելի խորը ներթափանցել Հայաստանի տարածք:

Տեղի բնակիչները, լինելով ժողովրդական կամավոր ջոկատի անդամներ (ԺԿՋ), նկատել են անծանոթին և օպերատիվորեն հաղորդել սահմանապահներին։ 

Այդպես, ԺԿՋ անդամների ներդաշնակ գործողությունների արդյունքում, Երվանդաշատ բնակավայրի շրջանում անհայտ անձը ձերբակալվել և փոխանցվել է ռուս սահմանապահներին: 

«Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, ծնվել է 1982 թ.-ին և մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Անգոլա (Աֆրիկա մայրցամաք)», -  նշվում է հաղորդագրության մեջ:

Զննության արդյունքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում նրա անձնական իրերն էին, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ու Samsung ապրանքանիշի բջջային հեռախոս:

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով իրավախախտը մանրամասն ցույց է տվել բոլոր տեղանքները և այն, թե ինչպես է հաղթահարել ինժեներական արգելքները:

Նույն օրը իրավախախտը, հաստատված կարգով, փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալված քաղաքացու վարկածը:

«ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունն իր երախտիքն է հայտնում Երվանդաշատ բնակավայրի բնակիչներին, որոնք մասնակցել են իրավախախտի ձերբակալման գործողություններին, զգոն են և ակտիվ աջակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-