Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Սահմանապահները բերման են ենթարկել չորս տղամարդու հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու համար

08.11.2018, 14:15
Չորս անհայտ տղամարդ, առանց փաստաթղթերի, բերման են ենթարկվել հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ։
Սահմանապահները բերման են ենթարկել չորս տղամարդու հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Չորս անհայտ տղամարդ, առանց փաստաթղթերի, բերման են ենթարկվել հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ, հինգշաբթի տեղեկացրել է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, սահմանախախտները ձերբակալվել են 2018 թ.–ի նոյեմբերի 7–ին ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցների կողմից Արմավիրի սահմանային ջոկատի հատվածում։

«Նախնական տվյալներով, սահմանախախտները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Նրանք իրենց հետ ունեցել են ուսապարկեր` անձնական իրերով և դրամական միջոցներով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Սահմանախախտների բացատրությամբ պարզ է դառնում, որ նրանք, ցանկանալով գտնելով կյանքի ավելի լավ պայմաններ, եկել են Հայաստան` ապօրինի կերպով Թուրքիայի միջոցով ԵՄ երկրներ մտնելու համար։

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են կոմպետենտ մարմիններին` միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։–0–