Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայաստանի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

24.12.2013, 11:27
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը տուժել է գիշերը տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով և այժմ գտնվում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում, հայտնեցին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հիվանդանոցից։
Հայաստանի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը տուժել է գիշերը տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով և այժմ գտնվում է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում, հայտնեցին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հիվանդանոցից։

«Շուշան Պետրոսյանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնեցին վերակենդանացման բաժանմունքից։

Գործակալության զրուցակիցը չկարողացավ ավելի մանրամասն տեղեկություն հայտնել։

Վթարը գրանցվել է դեկտեմբերի 24–ին, ժամը 00։10–ին, Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանության մոտակայքում։ Բախվել են Toyota ավտոմեքենան, որի ղեկին է եղել 38–ամյա Էդուարդ Տոնոյանը և Reno–ն, որում գտնվել է Պետրոսյանը։ Reno–ի ղեկին է եղել 25–ամյա Արամ Հովհաննիսյանը։ Հոսպիտալացվել են նաև Տոյոտայի վարորդն ու երկու ուղևորները։

-0-