Պարզվում են Տուլայի ՃՏՊ-ից տուժածների անունները

Պարզվում են Տուլայի ՃՏՊ-ից տուժածների անունները

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հրապարակվել է Տուլայի մոտ վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի տուժած ուղևորների ցանկը, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Քիչ առաջ, հաղորդում է lifenews.ru-ի հաղորդմամբ, Ուզլովսկի քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում  զոհվել է Տուլայի ավտովթարի ևս մեկ ուղևոր` 68 ամյա Սպարտակ Նալբանդյանը: Տղամարդուն հիվանդանոց են հասցրել ծայրահեղ վատ վիճակում: Ուղևորի մոտ ախտորոշվել են գլխի, գանգուղեղի, կողոսկրի ջարդվածքներ, հեմատոմաներ:

Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային ԲԿ-ներ, մասնավորապես Ուզլովայա ԲԿ՝

1. Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980 թ.)
2. Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960 թ.)
3. Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960 թ.)
4. Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)
5. Նահապետյան Հակոբ Ստեփանի
6. Ունոսյան Լևոն Մաքսիմի
7. Երանոսյան Անուշավան Ռազմոստի
8. Մկրտչյան Սարգիս Շալիմի
9. Օհանյան Ժորա Օմիրի
10. Օրոնիսյան Արթուր Արգամի
11. Հակոբյան Տիգրան Գարիմի
12. Գրիգորյան Սաքո Փաշիկի
13. Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985 թ.)
14. Ինքնությունը ճշտվում է
15. Ինքնությունը ճշտվում է

Կիրեևսկի ԲԿ՝

1. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981 թ.)
2. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972 թ.)
3. Պաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985 թ.)
4. Երեմիշյան Մարինե Կարենի (ծնվ. 1961 թ.)
5. Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966 թ.)
6. Աղաջանյան Սարգիս (ծնվ. 1950 թ.)
7. Սարգսյան Գայանե Վելիկի
8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989 թ.)
9. Խուրչուրյան Արման (ծնվ. 1976 թ.)
10. Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.)
11. Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975 թ.)
12. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976 թ.)

Նովոմոսկովսկի ԲԿ՝

1. Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.)
2. Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.)
3. Թադևոսյան Սելան Սերոժի
4. Կոսոբողլյան Գարիկ Արմենի
5. Չապորյան Քնարիկ
6. Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ.)

 ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:

Բացվել են թեժ գծեր`

- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:02 03.11.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×