Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Ոստիկանությունը հաստատում է երեք մարդու մահվան փաստը Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով

04.03.2015, 17:19
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատել է Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով երեք մարդու մահվան մասին տեղեկատվությունը։
Ոստիկանությունը հաստատում է երեք մարդու մահվան փաստը Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԱԿ/. ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատել է Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով երեք մարդու մահվան մասին տեղեկատվությունը։

Ահարոնյանի խոսքերով` այս փաստով հարուցվել է քրեական գործ։

ԶԼՄ–ների տվյալներով` չորեքշաբթի ցերեկը դիմակավորված անձինք Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում կրակ են բացել երեք մարդու ուղղությամբ, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի անձ է։ Մամուլում շրջանառվում են զոհվածների անունները` Դրաստամատ Թադևոսյան և Լևոն Ղազարյան։ Երրորդ սպանվածի ինքնությունը ճշտվում է։–0–